ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՉՄՐՑԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Image

2023 թվականի մարտի 9-ին Փաստաբանների պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ   «Չմրցակցելու համաձայնությունն աշխատանքային իրավունքում» մենագրության շնորհանդեսը:

Մենագրության հեղինակն է Փաստաբանական ակադեմիայի պրոռեկտոր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Մանե Կարապետյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան և հեղինակին շնորհավորեցին Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և աշխատանքի գիտական ղեկավար իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը:

Ելույթով հանդես եկավ նաև գրքի հեղինակ Մանե Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքը:

Շնորհանդեսի ավարտին Մանե Կարապետյանն իր հեղինակային գիրքը անհատական մակագրություններով նվիրեց ներկաներին: