ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտը կազմակերպում է դասընթացներ ուսանողների և իրավաբանների համար։

Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է հետևյալ ծրագրերը․

 «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված ուսանողների համար․

Այս ծրագրի շրջանակներում  ուսանողները պատկերացում են կազմում փաստաբանության կազմակերպման և փաստաբանական գործունեության կազմակերպման ընդհանուր հիմունքների մասին, ինչպես նաև ունենում` բավարար գիտելիքներ մասնագիտական ուղղվածությունն ընտրելու համար:

Այս ծրագրի ընդհանուր տևողությունը 6 շաբաթ է (18 դասընթաց (միջոցառում)) ։ 

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։

Գործնական յուրաքանչյուր միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե։

 «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված է ՀՀ փաստաբանական ակադեմիայի դիմորդների համար․

Այս ծրագրի շրջանակներում իրավաբանները պատրաստվում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ նախապատրաստվել ընդունելության բանավոր և գրավոր քննություններին դասախոսությունների կազմակերպման միջոցով, ինչպես նաև ընձեռվելու  է 10 փորձնական թեստից օգտվելու հնարավորություն և առցանց շտեմարանից օգտվելու հնարավորություն ամբողջ ծրագրի ընթացքում ։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 շաբաթ է:

Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։

Ծրագիրն իրականացվում է քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղվածության առանձին խմբերով և կազմակերպվում են նաև համատեղ ընդհանուր դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։

Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված նաև այլ ծրագրեր։