

Դասախոսական կազմ
You can register until 01.04.2026 13:01.
Հարգելի ուսանողնե՛ր,
ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկել է բացառապես ուսանողների համար նախատեսված առաջին մակարդակի «Բազային դասընթաց» ծրագիրը, որի շրջանակներում Դուք պատկերացում կկազմեք փաստաբանության կազմակերպման և փաստաբանական գործունեության կազմակերպման ընդհանուր հիմունքների մասին, ինչպես նաև կունենաք բավարար գիտելիքներ մասնագիտացման ուղղության ընտրության հարցում կողմնորոշվելու համար:
Առարկայական ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 շաբաթ, որը ներառում է 10 դասընթաց (գործնական միջոցառում).
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը).
Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե:
Վայրը՝ ՀՀ փաստաբանական ակադեմիա (ք․Երևան, Զաքյան 7-3) :
Դասընթացի մասնակցության արժեքն է 54.000 (հիսունչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Դասընթացի մասնակցության վճարը կարող եք փոխանցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության 2050022590131001 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով՝ մասնակից ուսանողի անուն ազգանունը և հեռախոսահամարը։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, կամ զանգահարել 010606608, 099982907 հեռախոսահամարներով։
Դասընթացի ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/c0fe3406-8234-461c-8de2-18dd90f25b62
Դասացուցակը կտրամադրվի արդեն գրանցված ուսանողներին։
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ