ՀՀ փաստաբանական ակադեմիայի նախապատրաստական դեպարտամենտը կազմակերպում է դասընթացներ ուսանողների և իրավաբանների համար։

Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է հետևյալ ծրագրերը

 «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված ուսանողների համար

Այս ծրագրի շրջանակներում  ուսանողները պատկերացում են կազմում փաստաբանության կազմակերպման և փաստաբանական գործունեության կազմակերպման ընդհանուր հիմունքների մասին, ինչպես նաև ունենում` բավարար գիտելիքներ մասնագիտական ուղղվածությունն ընտրելու համար:

Այս ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 18 դասընթաց (միջոցառում) ։

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։

Գործնական յուրաքանչյուր միջոցառման տևողությունը՝ առնվազն 60 րոպե։

 «ՈՒՂԻ ԴԵՊԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայական ծրագիր՝ նախատեսված է ՀՀ փաստաբանական ակադեմիայի դիմորդների համար

Այս ծրագրի շրջանակներում ուսանողները և իրավաբանները պատրաստվում են ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընդունելության քննություններին՝ ներառյալ հնարավորություն ունենալով հանձնել փորձնական թեստ, ինչպես նաև նախապատրաստվել ընդունելության բանավոր քննությանը դասախոսությունների կազմակերպման միջոցով։

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 32 միջոցառում՝ 24 դասախոսություն և 8 գործնական (թեստային առաջադրանք կատարելու հնարավորություն)։

Յուրաքանչյուր դասախոսության տևողությունը՝ 80 րոպե (չհաշված ընդմիջումը)։

Գործնական միջոցառման տևողությունը՝ առնվազն երեք ժամ։ Թեստային առաջադրանքը կարող է կատարվել ավելի սեղմ ժամկետում։

Նախապատրաստական դեպարտամենտը իրականացնում է ուսանողների և իրավաբանների համար նախատեսված նաև այլ ծրագրեր։