

Ռուզաննա Ազրոյան
Կարող եք գրանցվել մինչև 27.04.2026 19:00։
Հարգելի փաստաբաններ,
Հարգելի իրավաբաններ,
ՀՀ փաստաբանական ակադեմիան հրավիրում է մասնակցելու 6 ժամ (ութ ակադեմիական ժամ) տևողությամբ «Հարկային վեճերի լուծման առանձնահատկությունը» թեմայով վճարովի դասընթացին։
Դասընթացը վարելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ Ռուզաննա Ազրոյանը։
Դասընթացը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայում (հասցե՝ ք․Երևան, Զաքյան 7-3 շենք) երկու օրով՝ 2026թ․ ապրիլի 28-ին և 29-ին՝ 11.00-14.00-ն։
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև 26.04.2026թ․ ներառյալ։
Դասընթացի նպատակն է փաստաբաններին (իրավաբաններին) փոխանցել հարկային վեճերի առաջացման, իրավական կարգավորման և լուծման մեխանիզմների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ: Դասընթացի շրջանակներում իրավաբանները կծանոթանան հարկային իրավահարաբերությունների բնույթին, վարչական և դատական բողոքարկան ընթացակարգերին, ինչպես նաև կձևավորեն գործնական հմտություններ՝ հարկային վեճերի վերլուծության և իրավական դիրքորոշումների մշակման ոլորտում:
Ծրագիրն ավարտած մասնակիցը կկարողանա վերլուծել հարկային մարմինների ակտերը, կիրառել բողոքարկման ընթացակարգերը, գնահատել դատական պրակտիկան հարկային վեճերի ոլորտում, առանձնացնել հարկային վեճերի լուծման առանձնահատկույթունները ՀՀ իրավակարգում, ծանոթանալ նշյալ ոլորտին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա վերջին փոփոխություններին:
Երկու դասընթացների մասնակցության արժեքն է 32.000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Փաստաբանները կարող են մասնակցել նշված դասընթացին՝ վճարելով 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։
Դասընթացին մասնակցելու Ձեր ցանկության դեպքում անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել նամակ՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, իսկ փաստաբան հանդիսանալու դեպքում նաև արտոնագրի համարը։
Դասընթացի մասնակցությունը հավասարեցվելու է 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստման դասընթացներին։
Դասընթացներին մասնակցած անձանց տրամադրվելու է դասընթացի մասնակցության հավաստագիր։
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://advocates.academy/hy/file/5da75761-0a79-4d62-9798-4927d481ff5c
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ