Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայում։
Վերապատրաստման նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքի և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է` շարունակական մասնագիտական (փաստաբանական) ուսուցման միջոցով:
Դասընթացները կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար և առցանց եղանակով։
Որպես կանոն, դասընթացները կազմակերպվում են շաբաթվա 5 օրերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ 6 օրերի ընթացքում՝ երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ` ժամը 10.00-22.00 սահմաններում։
Բացի հիմնական վերապատրաստումից, ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպում է լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ նաև այն փաստաբանների համար
1. որոնց արտոնագրի գործողությունը ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը վերականգնել և/կամ
2. որոնց նկատմամբ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կիրառել է կարգապահական տույժ՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ձևով:
ՀՀ փաստաբանական ակադեմիան մեկնարկել է նաև վճարովի վերապատրաստման դասընթացների կազմակերպումը փաստաբանների և այ լ անձանց համար։ Վճարովի հիմունքներով դասընթացներին փաստաբանները հնարավորություն ունեն մասնակցելու զեղչված արժեքով։
Վճարովի վերապատրաստման դասընթացներին մասնակցած փաստաբանները համապատասխան ժամերի քանակով համարվում են պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցած։
